• Հայերեն
  • Русский

Օր Բուդդա առաջին քարոզը

Картинка: 

2602 տարի առաջ բուդդիստների համար կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ: Ասալահի ամսում լիալուսնի ժամանակ Բուդդա Գոտաման պտտեց Ուսուցման Անիվը, արտաբերելով Դհամմարակկապաոատտանա սուտտու իր հինգ առաջին աշակերտների մոտ: Հենց այդ պահից Դհամման դարձավ հասանելի բոլոր նրանց համար, ում աչքերում քիչ փոշի կա: Այդ օրը հիմնադրվեց բխիկկխուսանգան` հնագույն կուսակրոն կազմակերպությունը աշխարհում: Այդ օրվանից սկսվեց բուդդիզմի պատմությունը, որպես առաջին համաշխարհային կրոն: Ասալահ ամսվա լիալուսնինը նշանակում է Վասսայի սկիզբը` անձրևների ժամանակաշրջանը, որը տևում է երեք ամիս: Բուդդիստական պահքի ժամանակաշրջան է, երբ կուսակրոնները առանձնանում են իրենց բնակատեղերում, իսկ բարեխիղճ աշխարհիկ մարդիկ փորձում են ավելի շատ ժամանակ հատկացնել Սանգհայի հետ շփմանը, Դհարմայի ուսումնասիրությանն ու ուխտերի պահպանմանը: Այս տարի Ասալհա պուդժան տոնվելու է հունիսի 11-ին: Շնորհավորում եմ բոլոր բուդդիստներին և համակիրներին այս մեծ տոնի առթիվ` Դհարմայի Անիվի Պտտման օրվա առթիվ:


Չոր, 07/09/2014 - 20:34
Panyaanatta-ի նկարը
Panyaanatta
Яндекс.Метрика