• Հայերեն
  • Русский

Վալպօլա Ռահւլա. Ի±նչ սովորեցրեց Բուդդան.

Առաջաբան

Այսօր ամբողջ աշխարհում աճում է հետաքրքրությունը Բուդդիզմի նկատմամբ: Բուդդայի ուսմունքիվերաբերյալ մեծ քանակությամբ գրքեր, ինչպես նա¨ բազմաթիվ կազմակերպություններ ու ուսումնական խմբերեն ի հայտ եկել: Այնուամենայնիվ, ցավալի է, որ այդ գրքերի մեծ մասը գրվել են այնպիսի մարդկանց կողմից,ովքեր իրականում գիտակ չեն այդ ասպարեզում կամ առաջարկում են այլ կրոններից ածանցվածապակողմնորոշող ենթադրություններ, որոնք սխալ են մեկնաբանում կամ սխալ են ներկայացնում տվյալառարկան: Համեմատական կրոնի մի պրոֆեսոր, որը վերջերս մի գիրք է գրել Բուդդիզմի վերաբերյալ, նույնիսկտեղյակ չէր, որ Անանդան՝ Բուդդայի նվիրված ուղեկիցը, եղել է վանական. նա կարծում է, թե նա աշխարհիկմարդ է եղել: Նմանատիպ գրքերով պրոպագանդվող Բուդդիզմի ուսմունքը կարող է արմատավորվել ընթերցողիեր¨ակայության մեջ:

Այս փոքրիկ գրքում ես փորձել եմ դիմել առաջին հերթին սովորական կրթված ու խելացի ընթերցողին, որըհրահանգավորված չէ տվյալ թեմայի վերաբերյալ ¨ կուզենա իմանալ, թե իրականում ինչ է ուսուցանումԲուդդան: Նրա իսկ օգտի համար ես նպատակ եմ դրել հնարավորինս պարզ ու անմիջական, հակիրճներկայացնել Բուդդայի օգտագործած իրական բառերի ճշգրիտ ու ստույգ քանակն այնպես, ինչպես դրանքկարելի է գտնել Տիպիտակայի Պալի լեզվով տեքստերի բնօրինակներում, որոնք գիտակների կողմիցանվերապահորեն ընդունվում են որպես Բուդդայի ուսմունքի պահպանված ամենավաղ գրառումներ: Այստեղօգտագործված նյութը ¨ մեջբերված հատվածները ուղղակի վերցված են այդ բնօրինակներից: Մի քանի տեղերումես դիմել եմ նա¨ որոշ ավելի ուշ ի հայտ եկած աշխատանքների:

Ես նկատի եմ ունեցել նա¨ այն ընթերցողին, ով արդեն որոշ բան գիտի Բուդդայի ուսմունքի վերաբերյալ ¨ուզում է խորացնել իր գիտելիքներն այդ բնագավառում: Այդ պատճառով ես ներկայացրել եմ ոչ միայնիմաստակիր բառերի մեծ մասի Պալիի համարժեքները, այլ նա¨ բնօրինակների տողատակերիծանոթություններն ու ընտրված մատենագրությունը:

Իմ առջ¨ դրված առաջադրանքը կատարելիս ես բազմաթիվ դժվարությունների եմ հանդիպել. ամբողջընթացքում ես փորձել եմ նավարկել անծանոթի ու հանրահայտի միջ¨, մեր օրերի անգլիացի ընթերցողին տալովմի բան, որը նա կարող է հասկանալ ու գնահատել՝ առանց զոհաբերելու որ¨է բան Բուդդայի դատողություններիձ¨ի կամ բովանդակության մեջ: Գիրքը գրելիս հնագույն տեքստերն անընդհատ մտքիս մեջ եմ ունեցել, ուստիդիտավորյալ պահել եմ Բուդդայի խոսքի մաս կազմող հոմանիշներն ու կրկնությունները, քանի որ դրանք մեզ ենհասել բանավոր ավանդույթների միջոցով, որպեսզի ընթերցողը գաղափար ունենա Ուսուցչի օգտագործած ձ¨իմասին: Ես կարողացածիս չափ պահպանել եմ մոտիկությունը բնագրերին ¨ փորձել եմ իմ թարգմանություններըդարձնել հեշտ ու ընթեռնելի:

 

Բայց կա մի կետ, որից անդին դժվար է առանց կորուստ տալու գաղափար կազմել այն պարզության մասին,որը Բուդդայի համար առանձնահատուկ իմաստ էր ներկայացնում: Քանի որ այս գրքի վերնագիրն ընտրվել է §Ի±նչ սովորեցրեց Բուդդան¦, ես կարծում եմ, որ սխալ կլիներ չներկայացնել Բուդդայի խոսքերը, նույնիսկ՝ նրաօգտագործած պատկերները, գերադասելով դրանք վերարտադրելուց, որը, թե¨ կարող էր ապահովելդյուրըմբռնողություն, բայց կաղավաղեր իմաստը:

 

Այս գրքում ես քննարկել եմ գրեթե ամեն բան, ինչը սովորաբար ընդունվում է որպես Բուդդայի էական ¨հիմնավոր ուսուցում: Դրանք հետ¨յալ ուսմունքներն են՝ Չորս Վսեմ Ճշմարտությունները, Վսեմ ՈւթփեղկանիՈւղին, Հինգ Ամբողջությունները, Կարման, Վերածնունդը, Պայմանական Ծնունդը (Պատիկասամուպադան),Չգոյության ուսմունքը (Անատտան), Սատիպատտհանան (Հոգատարության Հիմնումը): Քննարկման մեջ,բնականաբար, կարող են հանդիպել արտահայտություններ, որոնք անծանոթ կլինեն ար¨մտյան ընթերցողին: Եսնրան կխնդրեի, եթե, իհարկե, նրան հետաքրքրում է այս ամենը, սկզբում ձեռնամուխ լինել կարդալ ներածականգլուխը, այնուհետ¨ շարունակել կարդալ V, VII, ¨ VIII գլուխները, ապա վերադառնալ II, III, IV ¨ VI գլուխներին, երբընդհանուր իմաստն ավելի պարզ է ¨ ակնհայտ: Անհնար կլիներ գիրք գրել Բուդդայի ուսմունքի մասին՝ առանցառնչվելու այն թեմաներին, որոնք Տերավադա ¨ Մահայանա Բուդդիզմն ընդունել է որպես հիմք իրմտածողության համակարգում:

 

Հինայանա կամ §Փոքրիկ Արտահայտչամիջոց¦ տերմինն այլ¨ս չի օգտագործվում քաջատեղյակշրջանակներում, իսկ Տերավադան կարելի է թարգմանել որպես §Ավագների Դպրոց¦ ¥Տերաս¤, ինչպես նա¨Մահայանան՝՝ որպես §Մեծ Արտահայտչամիջոց¦: Դրանք օգտագործվում են աշխարհում այսօր հայտնիԲուդդիզմի երկու հիմնական ձ¨երում: Տերավադան համարվում է սկզբնական ուղղափառ Բուդդիզմ, որինհետևում են Ցեյլոնում, Բիրմայում, Թայլանդում, Կամբոջայում, Լաոսում և Արևելյան Պակիստանի Չիտագոնգբնակավայրում: Մահայանան զարգացել է համեմատաբար ավելի ուշ. նրան հետևում են բուդդիստական այլերկրներում, ինչպիսիք են՝ Չինաստանը, Ճապոնիան, Տիբեթը, Մոնղոլիան և այլն: Այս երկու դպրոցների միջևգոյություն ունեն որոշ տարբերություններ՝ հիմնականում կապված դավանանքի, սովորությունների և ծեսերիհետ, բայց Բուդդայի ամենից կարևոր ուսմունքների՝ Տերավադայի և Մահայանայի վերաբերյալ, ինչպիսիքքննարկվել են այստեղ, լիակատար ներդաշնակություն է տիրում:

Այժմ ինձ մնում է միայն երախտագիտությունս հայտնել պրոֆեսոր Ի.Ֆ.Ս. Լյուդովիկին, որը, փաստորեն,հրավիրեց ինձ գրելու այս գիրքը, ինձ ցուցաբերած ամբողջ օգնության համար, նրանում հանդես բերածհետաքրքրության, նրա կատարած առաջարկների և ձեռագիրը կարդալու համար: Խորապես երախտապարտ եմնաև օրիորդ Մարիամ Մոնին ձեռագիրը կարդալու և արժեքավոր առաջարկություններ անելու համար:Վերջապես ինձ մեծապես պարտական եմ զգում պրոֆեսոր Պոլ Դեմիվիլի՝ Փարիզում իմ ուսուցչի, հանդեպ գրքիառաջաբանը սիրալիրորեն գրելու համար:

 

Վ. Ռահուլա

Փարիզ

Հուլիս 1958

Яндекс.Метрика