• Հայերեն
  • Русский

Օլեգ Շաշկօվ. Ինչ է Թհերավադան

Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունենք պատմելու ձեզ Թհերավադայի ավանդույթներով Բուդդիզմի մասին: Թհերավադա Բուդդիզմը հանդիսանում է Դհարմայի՝ Բուդդայի սկզբնական ուսմունքի, պահպանման եւ փոխանցման հնագույն ավանդութը: Թհերավադան դա եզակի ուսմունք է, որն առանց աղավաղումների, կորուստների, փոփոխությունների եւ ռեֆորմների պահել է Բուդդայի խոսքը: Թհերավադայի Դհարման (ուսմունքը) ունի որոշակի նմանություն բուդդիզմի այլ ուղությունների հետ, սակայն այն պարունակում է մի շարք կրիտիկական կարեւոր եւ նշանակալից տարբերություններ յուրաքանչյուր բուդդիստի համար: Թհերավադան իրեն թույլ է տալիս չընդունել շատ ուսմունքներ եւ այլ բուդդիստական ավանդույթների հետևող ուսուցիչների խրատներ՝ համարելով դրանք ավելի ուշ հավելումներ եւ մշակութային շերտեր, որոնք աղավաղում են Բուդդայի իրական ուսմունքը, եւ երբեմն էլ նույնիսկ ամբողջությամբ հակասում են դրան՝ փոխարինելով Բուդդային իրենցով: Թհերավադայի բուդդիզմում հեղինակային եւ վստահելի են համարվում միայն Պալիյան Կանոնի տեքստերը: Թհերավադա (սանսկրիտով «սթհավիրավադա»), պալի լեզվից (Բուդդայի ժամանակներից Մահադհի թագավորության բարբառը ) թարգմանաբար նշանակում է «ավագների ուսմունք», այսինքն ավագ եւ առավել փորձառու վանականների, ովքեր պահպանել են Բուդդայի ուսմունքը: Թհերավադան ամենահնագույնն է համարվում ներկայումս գոյություն ունեցող բուդդիզմի ուղղություններից: Համարվում է, որ Կանոնը պարունակում է մեզ հասած առավել վաղ Բուդդայի ուսմունքը: Թհերավադա դպրոցի ուսմունքը հիմնված է այնպիսի տեքստերի վրա, որոնք համախմբված են «Երեք Զամբյուղ» (Տի-պիտակա) գրքում, որը գրված է պալի լեզվով, որոնց անվանում են «Պալիյան Կանոն»: Պալիյան Կանոնը դա Բուդդայի խրատների, ուսմունքների՝ Սուտրա-պիտակա (սուտրաների զամբյուղ կամ ուսմունքների), վանականների օրենքների՝ Վինայա-պիտակա (օրենքների զամբյուղ), փիլիսոփայա-հոգեբանական տրակտատների՝ Աբհիդհամմա-պիտակա (բարձրագույն ուսմունք), մի հավաքածու է: Թհերավադա դպրոցի մեդիտատիվ պրակտիկան (բհավանան) ունի երեք ասպեկտ՝ բարոյականության զարգացում, կենտրոնացում, իմաստունություն: Բուդդայի՝ այս աշխարհը լքելուց հետո, նրա բոլոր դասախոսությունները՝ սուտրաներ անվանումով, արտասանվել են Առաջին Բուդդայական Ժողովին եւ դրանք բոլորն էլ անգիր սովորվել են աշակերտների կողմից, իսկ հետագայում նաեւ գրանցվել են գրավոր տեսքով՝ պալի լեզվով: Թհերավադա վանականները զգուշությամբ պահպանել են Տիպիտական բազմաթիվ դարերի ընթացքում՝ պահպանելով հնագույն գրությունները աղավաղումների եւ նորարարությունների ներմուծումից: Համարվում է, որ Թհերավադա դպրոցի Տիպիտական առավել հստակ է պահպանում Բուդդայի խոսքը: Գոյություն ունի բուդդիզմի երեք հիմնական ուղղություն՝ հարավային բուդդիզմ (Թհերավադա), հեռավոր արեւելյան (Մահայանա) եւ հյուսիսային/տիբեթական (Վաջրայանա): Հարավային բուդդիզմը ոչ մի կապ չունի «հինայանա»- ի հետ: Հինայանան Մահայանայի մի մասն է: Հինայանան դա նրա ցածր մասն է, իսկ Վաջրայանան (Մանտրայանա)՝ Մահայանա ուսմունքի վերին մասն է: Կարիք չկա այս ուղղությունները խառնել իրար հետ: Մահայանայի տարբեր ձեւեր եւ տարբերակներ (եւ Վաջրայանան) Թհերավադայի կողմից ընկալվում են, որպես Բուդդայի սկզբնակական, մաքուր Դհարմա ուսմունքի մակերեսային ընկալումներ : Առաջին հերթին աշխարհիկ, սամսարա-կողմնորոշված: Առավել ուշ ստեղծվածներն առավել խեղաթյուրված են և կեղտոտված: Այլ կերպ ասած թհերավադայականների կողմից ընդունված է Մահայանայի ոչ այնքան հայտնի տարաբաժանումը. ըստ այդմ տարատեսակ ուսմունքներ և դրանց հետևորդներն ու վերջիններիս դրդապատճառները բաժանվում են «բարձրակարգ»-ի և «ցածրակարգ»-ի: Իսկ սկզբնական Թհերավադա Բուդդիզմի (Բուդդայանայի) դասական-ավանդական տարաբաժանումը հետևյալն է. Ուսմունքների տարբերակումն ըստ մաքրության՝ առավել մաքուր եւ առավել կեղտոտված, նախնական և սկզբնական, պատմականորեն ուշ ստեղծված, նորաստեղծ, աղավաղված: Նման մոտեցումը լիովին համապատասխանում է անկողմնակալ և լայնախոհ բուդդայական գիտնական-հետազոտողների, հնդկաբանների, սանսկրիտաբանների և այլոց ճնշող մեծամասնության տեսակետին: Թհերավադա Բուդդիզմը համարվում է ամենից տարածված կրոնն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շրի Լանկան, Թայլանդը, Բիրման, Կամբոջան, Լաոսը: Այսօր բուդդիզմի այս ուղղությունը աշխարհում լայնորեն ճանաչված է տարբեր ավանդույթների հետևող ուսուցիչների կողմից բուդդիստական մեթոդիկաների հանրայնացման, մեթոդիկաներ, որոնք պատկանում են «ավագների ուսումունքին»

Яндекс.Метрика