• Հայերեն
  • Русский

Մեր մասին

Մեր կայքը նվիրված է մեզ հասած ամենահին կրոնա-փիլիսոփայական համակարգերից մեկին՝ Բուդդիզմին: Այնտեղ կհրատարակվեն հայերեն և ռուսերեն լեզուներով նյութեր, որոնք կծանոթացնեն այս հոգևոր վարժանքների և հայացքների հիրավի յուրահատուկ համակարգի հետ, որոնց նպատակն է ազատել տառապանքից, ցավից, տխրությունից ու հիասթափությունից՝ այս բառերի ամենալայն իմաստով: Բուդդիզմի Ուղին ինքնակատարելագործման և ինքնաճանաչման ուղին է, որը տանում է դեպի աշխարհի իրական բնույթի և մեր սեփական գոյության ըմբռնմանը: Առաջընթացն այս Ուղիով հանգեցնում է Իմաստության, Բարոյականության և Կենտրոնացվածության զարգացմանը, հատկություններ, որոնք ազատում են միտքը ամեն տեսակ իրականությունը խեղաթյուրող աղտոտվածությունից, պատրանքներից ու վախից:

 

Բուդդիզմի հիմնադիր Բուդդա Սակյամունին ոչ Աստված է, ոչ մարգարե, ոչ Աստծո մի ինչ-որ մարմնավորում և ոչ էլ Աստծո պատգամաբեր, այլ՝ մեծագույն Մարդ մարդկության տեսանելի պատմության մեջ, ով իր սեփական ջանքերի գնով հասավ վերջնական ազատագրման և ճշմարիտ իմաստության ու դարձավ «աստվածների և մարդկանց անզուգական ուսուցիչը»: Նա «փրկիչ» է միայնայնառումով,որ ցույց տվեց մարդկանց,թեինչպեսնրանքկարողենփրկելիրենց,հետևելով նրա անցած ու մատնանշած Ուղիով:

 

Իր հիմնած համակարգը Բուդդան անվանել է «Դհամմա-վինայա» - ուսմունք և խրատ: Որպեսզի ձևավորի սոցիալական կառուցվածք՝ ընդունակ աջակցելու Դհամմայի փորձին ու պահպանելու ուսմունքը, Բուդդան ստեղծեց վանականների ու միանձնուհիների համայնք: Այդ ժամանակից ի վեր այդ համայնքը՝ Սանգհան, փոխանցում է ուսմունքը վանականներին ու իր աշխարհիկ հետևորդներին:

 

ԻրգոյությանընթացքումԲուդդայի ուսմունքը տարածվել է այն տեղանքի սահմաններից դուրս, որտեղ ծնունդ է առել և ժամանակիընթացքում, հայտնվելով նոր պայմաններում, ենթարկվել է բավական լուրջ փոփոխությունների: Առաջացել են ինչպես ուսմունքի, այնպես էլ խրատի նոր մեկնաբանություններ: Դա տեղի է ունեցել ինչպես տարբեր ուսոցիչների կողմից Դհամմա-վինայայի որոշ դրույթների ըմբռնման և սեփական մեկնաբանության պատճառով, այնպես էլ քաղաքական և այլ՝ Ուսմունքի հետ չկապված պատճառներով: Արդյունքում հայտնվել են բազմաթիվ ուղղություններ և դպրոցներ, որոնք էապես տարբերվում են միմյանցից:

 

Աշխարհում գոյություն ունի բուդդիզմի երեք հիմնական ուղղություն. հարավային  բուդդիզմ (Թերավադա), հեռավորարևելյան (Մահայանա) և հյուսիսային/տիբեթյան (Վաջրայանա):

 

Մենք ուզում ենք մեր ընթերցողներին ծանոթացնել Թերավադայիկամ «ավագների ուսմունքի» տեսակետի հետ, այսինքն՝ Դհամմա-վինայայի հնագույն ավանդույթների և դրանք փոխանցած ու պահպանած ավելի տարեց ու ավելի փորձառու վանականների հետ: Բուդդայի մահից հետո նրա բոլոր խրատները, որոնք կոչվում էին սուտտաներ, հրապարակվեցին Առաջին բուդդայական ժողովի ժամանակ և անգիր արվեցին աշակերտների կողմից, իսկ հետագայում գրի առնվեցին պալի լեզվով: Թերավադայի հետևորդ վանականները, հրաժարվելով որևէ փոփոխություն մտցնել Բուդդայի խոսքերի մեջ, դարեր շարունակ խնամքով պահպանել են Տիպիտական, զերծ պահելով հնագույն տեքստերը աղավաղումների ու նորարարությունների ներթափանցումից: Երթադրվում է, որ Թերավադայի դպրոցի Տիպիտական պահպանել է Բուդդայի խոսքերը առավել ճշգրիտ և չաղավաղված ձևով:

 

Մենք այն կարծիքին ենք, որ Թերավադայի տեսակետները, մեթոդներն ու մոտեցումները  ամենամոտն են այն բանին, ինչ սովորեցրել է Օրհնյալը, և մեր կայքը նվիրված է հենց դրան: Այնուամենայնիվ, մենք երկխոսության և բարեկամական քննարկումների ենք հրավիրում մեր ֆորումներում բոլորին՝ և´ բոլոր դպրոցների ու ուղղությունների բուդդիստներին, և´ ոչ բուդդիստներին քննարկելու ցանկացած հարց, որը վերաբերում է Օրհնյալի ուսմունքին:

 

Բարի գալուստ

Яндекс.Метрика